Կրասնոդարում կանցկացվեն հայկական կինոյի օրեր
ՌԴ Կրասնոդար քաղաքի «Կուբանկինո» կինոդահլիճում մարտի 19-ից 24-ը կացկացվեն թեմատիկ կինոցուցադրություններ: Ծրագրում ընդգրկվել են հայ ճանաչված ռեժիսորների ֆիլմերը, ինչպես նաև մարզի կինոգործիչներից մեկի աշխատանքներից:
«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով sarsochi.ru կայք-էջին, հայտնում է, որ մարտի 19-ին՝ Հայկական կինոյի օրերի բացման ժամանակ, ցուցադրվելու է Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը: Մարտի 20-ին կցուցադրվի Մարի Սահակյանի «Դա ես չեմ» ժապավենը, մարտի 21-ին՝ ռեժիսորներ Արկադի Գրիգորյանի և Մհեր Մկրտչյանի «Պապ 005» ֆիլմը, 22-ին՝ ռեժիսոր Էռնեստ Հարությունյանի «Արշալույս» ժապավենը, 23-ին հանդիսատեսը դարձյալ հնարավորություն կունենա դիտելու «Դա ես չեմ» ֆիլմը: Հայկական կինոյի օրերը կեզրափակվեն մարտի 24-ին՝ Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» կինոժապավենի ցուցադրությամբ: