Մահացել է հայ ժողովրդի մեծ բարեկամ Կիմ Բակշին

Մոսկվայում 88 տարեկան հասակում կյանքից հեռացել է ազգությամբ բաշկիր ռուս նշանավոր գրող, հրապարակախոս, կինոդրամատուրգ, հայագետ Կիմ Բակշին: փոխանցմամբ, այս մասին տեղեկացնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը. «Կիմ Բակշին իր կյանքի մեծ մասը նվիրել է հայ ժողովրդի պատմության և մշակույթի ուսումնասիրմանը: Դեսպանատան անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Կիմ Բակշիի հարազատներին և մտերիմներին»:
Կիմ Նաումի Բակշին ծնվել է 1931 թվականին Մոսկվայում: Հայագիտությամբ է զբաղվել 1964 թվականից: Հայաստանի մասին 6 գրքի հեղինակ է, Մատենադարանի մասին ֆիլմի համահեղինակ:
Ռուս նշանավոր գրողն արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի «Պատվո շքանշան»-ի: Նա նաև «Կարպիս Փափազյան» հատուկ հիմնադրամի (Վիեննա) և Հայաստանի գրողների միության «Հովհաննես Թումանյան» մրցանակների դափնեկիր է: