Միսաք Մանուշյանին նվիրված հիշատակի միջոցառում Ֆրանսիայում

Փետրվարի 21-ին Ֆրանսիայի Վալանս քաղաքի Միսաք Մանուշյանի անվան հրապարակում տեղի է ունեցել հիշատակի արարողություն՝ նվիրված  Ֆրանսիայում Դիմադրության շարժման առաջնորդ, Ֆրանսիայի ազգային հերոս  Միսաք Մանուշյանի և նրա խմբի 23 անդամների գնդակահարության 75-րդ տարելիցին:

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, միջոցառմանը ներկա են եղել Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոն, Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիենը, Դրոմ Արդեշի Ֆրանսահայ  ռազմիկների և դիմադիրների միության նախագահ Ժորժ Երիցյանը, փոխնախագահ ժորժ Կույումջյանը, «Ապրիլի 24» կոմիտեի համանախագահներ Գրիգոր Ամիրզայանը և ժորժ Ռաստկլանը, քանդակագործ Թորոս Ռաստքելենյանը, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական ներկայացուցիչներ և  հայկական համայնքի  անդամներ:

Scroll Up