Ուկրաինայի հայերի միության նախաձեռնությամբ Այրում համայնքում խաչքար-հուշարձան կտեղադրվի

Փետրվարի 28-ին Լոռու մարզի Այրում համայնքում, ի հիշատակ Սումգայիթի զոհերի, կտեղադրվի խաչքար-հուշարձան։ Խաչքարի հեղինակը հայտնի քանդակագործ Արտակ Համբարձումյանն է։ Խաչքարը համայնքին է նվիրել Ուկրաինայի հայերի միությունը։

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, հանդիսավոր արարողությանը կմասնակցեն մարզի և քաղաքի ղեկավարությունը, Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդը, պատվավոր հյուրեր, Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներ։

Արարողությունը կմեկնարկի ժամը 14։00-ին: Ախթալայի վանական համալիրում կիրականացվի ժամերգություն՝ ի հիշատակ Սումգայիթի զոհերի։ Ժամը 15։00-ին Սուրբ Հարություն Մատուռի հարևանությամբ կտեղադրվի խաչքար-հուշարձանը։

Scroll Up