«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի Առաջնորդության զարգացման ծրագիրը

Սիրելի՛ հայրենակիցներ,
Ձեզ ենք ներկայացնում «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի Առաջնորդության զարգացման ծրագիրը, որը բացառիկ հնարավորություն է ընձեռում Հայաստանի և սփյուռքի երիտասարդներին՝ անկախ իրենց մասնագիտությունից, միանալ ծրագրին, աշխատել լավագույն մասնագետների հետ՝ միևնույն ժամանակ նպաստելով Հայաստանում կրթության որակի բարձրացմանն ու գյուղական համայնքների զարգացմանը։
Ծրագրի մասնակիցները սեփական օրինակով սահմանում են դասավանդման նոր չափանիշ, կարողանում են նոր մեթոդների շնորհիվ առավել արդյունավետ դարձնել ուսումնական գործընթացն ու աշակերտների ներգրավվածությունը դրանում։
Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ՝ այցելելով www.teachforarmenia.org կայքը կամ ուղարկելով նամակ apply@teachforarmenia.org հասցեին։
«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ լրացնելով առցանց հայտադիմումը՝
Հայերեն՝ https://arm.teachforarmenia.org/application2019
Անգլերեն՝ http://www.teachforarmenia.org/engapplication2019