Կիեւում տեղի է ունեցել Հայաստանի նոր դեսպանի հանդիպումը Ուկրաինայի հայերի միության ղեկավարության հետ

Կիեւում Ուկրաինայի հայերի միության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել Հայաստանի նոր դեսպանի հետ կազմակերպության ղեկավարության հանդիպումը:

Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը ողջունել է ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Սեյրանյանին՝ հույս հայտնելով, որ Կիեւի եւ Երեւանի հարաբերությունները դինամիկ կզարգանան, հայտնում է AnalitikaUA.net-ը:

Հայ համայնքի ղեկավար Վիլեն Շատվորյանը ներկայացրել է Միության գործունեությունը, ինչպես նաեւ կազմակերպության նախաձեռնած նախագծերի իրականացման ընթացքը:

Հանդիպման շրջանակում քննարկվել է հայ համայնքին, ուկրաինա-հայկական հարաբերությունների պատմությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը խոսել է պաշտոնական Երեւանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին: Կողմերը համագործակցության պատրաստակամություն են հայտնել:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Ուկրաինայի հայերի միության մի շարք տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչներ, կազմակերպության ղեկավարի տեղակալները եւ Ուկրաինայի հայ երիտասարդների միության ղեկավարը:

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը՝ Վիլեն Շատվորյանի ղեկավարությամբ, միակ համաուկրաինական կազմակերպությունն է, որը միավորում է երկրում գործող բոլոր հայկական կազմակերպությունները:

Scroll Up