WBC-ն կարող է հատուկ գոտի ստեղծել հայկական արմատներով բռնցքամարտիկների համար

Punch Boxing-ը և WBC-ն (Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդ) մտադիր են համատեղ WBC գոտի ստեղծել բացառապես հայկական արմատներ ունեցող բռնցքամարտիկների համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին Punch Boxing Promotions-ի հիմնադիր Արամ Դավթյանը և WBC-ի փոխնախագահ Օքսանա Սեմենիշինան:
«Այժմ աշխատանքներ ենք տանում գոտին ստեղծելու համար: Այդ կերպ փորձում ենք ցույց տալ սիրողական բռնցքամարտիկներին, որ կարիերայի ավարտին իրենց կարող են փորձել պրոֆեսիոնալ ռինգում»,-ասաց Սեմենիշինան:
Արամ Դավթյանի խոսքով` գոտին կխաղարկվի ամենահայտնի քաշային կարգերում: Նախատեսվում է առաջին մենամարտերն անցկացնել մայիսին կամ սեպտեմբերին: