Օգոստոսի 6-ին Արցախում կկայանա Համահայկական 7-րդ խաղերի բացումը
Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությունը կկայանա օգոստոսի 6-ին Ստեփանակերտում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախնական տեղեկությունների համաձայն, խաղերն ամբողջապես պետք է անցկացվեին Արցախում, սակայն դեռևս միայն բացման պաշտոնական արարողությունն է պլանավորված Ստեփանակերտում, որը կկայանա օգոստոսի 6-ին:
Օգոստոսի 7-ին թիմերը տուրով կշրջեն Արցախով և կվերադառնան Երևան:
Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 17-ին: