Ամերիկահայ գործարարի հիմնած թվային գրադարանը 30 մլն դոլարի ներդրում է ստացել

Տաղանդների հայտնաբերման ոլորտում առաջատար ամերիկյան Creative Artists Agency ընկերությունը մտադիր է 30 մլն դոլար ներդնել Epic! կրթական-տեխնոլոգիական ընկերության զարգացման գործում:
Ինչպես Forbes ամսագրին հայտնել է ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Սուրեն Մարկոսյանը, ներդրումներն ուղղվելու են ռեսուրսի տեխնիկական զարգացմանն ու լսարանի ընդլայնմանը:
«Մենք աստիճանաբար վերածվում ենք ԱՄՆ-ում գործող հիմնական թվային ուղեցույցի՝ նախատեսված երեխաների համար: Մեր ակտիվ օգտատերերը ոչ միայն երեխաներն են, այլև նախակրթարանների և միջնակարգ դրոցների ուսուցիչները», – Tert.am-ի փոխանցմամբ, նշել է Մանուկյանը:
Epic!-ը ընթերցանության յուրատեսակ հարթակ է, որն իրենից թվային գրադարան է ներկայացնում՝ նախատեսված մինչև 12 տարեկան երեխաների համար: Ներկա պահին առցանց հարթակում կարելի է գտնել ավելի քան 35 000 աուդիոգիրք և տեսանյութ: Օնլայն գրադարանի լսարանը կազմում է 1.7 միլիոն մարդ: