«Հայկ Նագգաշեան գրական գնահատանք» հիմնադրամը հայտարարում է գրական մրցանակաբաշխության մեկնարկը

Սփյուռքահայ արձակագիր և հասարակական գործիչ Հայկ Նագգաշյանի ընտանիքը 2017 թվականին հիմնել է «ՀԱՅԿ ՆԱԳԳԱՇԵԱՆ ԳՐԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱՆՔ» հիմնադրամը՝ արժևորելու հայրենի և սփյուռքահայ գրողների հայերեն նորատիպ գրական-գեղարվեստական երկերը:

Այս առիթով հիմնադրամը հայտարարում է, որ ամփոփելով տարին՝ շարունակում է 2018 թվականին մեկնարկած և ամենամյա դարձող գրական մրցանակաբաշխությունը՝ արձակի և պոեզիայի անվանակարգերում։ Մրցանակները տրվում են տվյալ տարվա ընթացքում տպագրված գրքերի հեղինակներին։

Հիմնադրամի կողմից ստեղծվել է հնգանդամ Գնահատիչ Մարմին, որը ստացված գրական նյութերից մասնագիտական ընտրություն կատարելուց հետո, եզրափակիչ արդյունքները կհրապարակի 2019․ հոկտեմբերին։ Մրցանակաբաշխության նպատակն է՝ հասարակության ուշադրությունը մեծացնել հրատարակված գրքերի հանդեպ, խրախուսել Հայաստանում և Սփյուռքում ստեղծագործող հեղինակներին և արժեքավոր գրականության ստեղծումը, նպաստել դրանց հանրահռչակմանը։

Հետաքրքրված հեղինակները պետք է 2018 թվականին հրատարակված իրենց գրքերից հինգ օրինակ և նույնի PDF տարբերակը մինչև 2019թ ապրիլի 30-ը փոստով ուղարկեն տիկին Սոսի Նագգաշյանին։

 Հասցե՝

Sossie Naccashian

11848 Rue Filion

Montreal, Quebec, H4J 1T3

CANADA

E-mail: n.sossie@yahoo.ca

Scroll Up