Հայոց ցեղասպանությունը դատապարտող սենատորը միացավ ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարին

Դեմոկրատական կուսակցության անդամ, սենատոր Քամալա Հարրիսը, որը ժամանակին դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, համալրել է 2020 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածուների ցուցակը:

Այս պահին առաջադրված թեկնածուների թիվը գերազանցում է մեկ տասնյակը, գրում է SHANTNEWS.am լրատվական կայքը:

Նախագահի նոր թեկնածուն հայաշատ Կալիֆորնիա նահանգից է։ Նահանգի գլխավոր դատախազ աշխատելիս նա աջակցել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ինչպես նաև ապահովագրական ընկերություններից հայերի պահանջների բավարարմանը։ 2018 թվականին նա իր գրառմամբ անդրադարձել է Հայոց ցեղասպանությանն ու 1,5 միլիոն հայերի սպանությանը՝ առանց մեղավորներին նշելու։
Scroll Up