Արցախում անցկացվելիք ConiFA 2019 Եվրոպայի ֆուտբոլային առաջնությանը անհրաժեշտ են կամավորներ

Այս տարվա հունիսի 4-15-ը Արցախում անցկացվելիք չճանաչված երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների համադաշնության՝ ConiFA 2019 Եվրոպայի առաջնությանը անհրաժեշտ են կամավորներ:
Այդ նպատակով Արցախում, Հայաստանում կամ Սփյուռքում ապրող բոլոր ակտիվ երիտասարդները, ովքեր տիրապետում են օտար լեզուների, ունեն հաղորդակցման և կազմակերպչական գերազանց հմտություններ, թիմում աշխատելու ունակություն, պատասխանատվություն ու ցանկություն՝ ուղիղ տաս օր Արցախ եկած հյուրերին օգնելու՝ կարող են ծանոթանալ սույն հղմանը և լրացնել այն՝ Արցախում անցկացվելիք տարվա կարևոր մարզական իրադարձությանը կամավորագրվելու հայտը։
Հղման մեջ մանրամասն նկարագրված են կամավորագրման պայմանները, ինչպես նաև ամբողջական տեղեկատվություն՝ ConiFA-ի մասին։