Ֆրանսահայ բժիշկը պարգևատրվել է Արցախի նախագահի մեդալով

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 22-ին ընդունել է Ֆրանսիայի հայ բժիշկների միության անդամ, «Հայ-մեդ» բժշկական մարդասիրական ընկերության նախագահ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Ժան-Միշել Էքերյանին։
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, քննարկվել են առողջապահության ոլորտին առնչվող տարբեր հարցեր:
Նախագահը երախտագիտություն է հայտնել Ժան-Միշել Էքերյանին Արցախին մշտապես սատարելու եւ առողջապահության ոլորտում մի շարք բարեգործական ծրագրեր իրականացնելու համար ու նրան հանձնել «Վաչագան Բարեպաշտ» մեդալ: