Ամմանում տեղի է ունեցել մշակութային փառատոն

 Դեկտեմբեր 1-ին Ամմանի Հուսեյն թագավորի անվան մշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Мы вместе» («Մենք միասին ենք») խորագրով մշակութային փառատոն, որը կազմակերպվել էր Հորդանանում Ռուսաստանի դեսպանատան կողմից: Փառատոնին մասնակցում էին ութ երկրներ, այդ թվում` Հայաստանը: Հորդանանի հայ համայնքի Ազգային Մարզական միության ներկայացուցիչները հանդես եկան «Երևան»  երգով, որը կատարեց Սյուզի Սանճյանը՝ դաշնակահար Լուիզա Լեփեջյանի նվագակցությամբ: «Սպիտակ» պարախումբը` պարուսույց Աննա Շահինյանի ղեկավարությամբ, կատարեց «Շալախո» պարը, մենակատարներ` Նարոտ Քեչեճյան և Կարեն Թադևոսյան:

Հանդիսատեսը ջերմ ծափողջյուններով ընդունեց հայ մշակույթի գեղեցիկ կատարումները: Փառատոնի կազմակերպիչները բարձր գնահատեցին Հայաստանի ելույթը՝ պարգևատրելով փառատոնի խորագիրը կրող հուշանվերով:

Scroll Up