Հրաժեշտի հանդիպում Լիբանանում ՀՀ դեսպանությունում
ԴԵկտեմբերի 1-ին Լիբանանում ՀՀ դեսպանությունում կազմակերպվել է հրաժեշտի հանդիպում, որին ներկա էին հայ համայնքի հոգևոր, քաղաքական, կրթական, մշակութային և այլ բնագավառների կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ:
Իր ելույթում դեսպան Մկրտչյանը խորին շնորհակալություն է հայտնել հայ համայնքին՝ աջակցության և սերտ համագործակցության համար, որի շնորհիվ Հայաստանի և Լիբանանի երկկողմ կապերը շեշտակի ամրապնդվել և զարգացել են:
Երեկոյի ավարտին ելույթ է ունեցել նաև դեսպանության երրորդ քարտուղար Վլադիմիր Պողոսյանը, որը հանգամանորեն ներկայացրել է 2016-2018թթ.. ընթացքում դեսպան Սամվել Մկրտչյանի և Լիբանանում ՀՀ դեսպանության լայնածավալ գործունեությունը: