Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Տ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի այցը Բելգիա

Դեկտեմբերի 7֊ից 9-ը աշխատանքային առաքելությամբ և պաշտոնի բերումով, առաջին անգամ Բելգիա այցելեց, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի՝ Արևմտյան Եվրոպայում Հայրապետական Պատվիրակ և Հռոմի Ս.Աթոռի մոտ Հայ Եկեղեցու նվիրակ՝ Գերաշնորհ Տ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը։ Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացնում է Հայրապետական Պատվիրակի Բելգիայի փոխանորդ՝ Տ. Զատիկ Վարդապետ Ավետիքյանը:

  Դեկտեմբերի 7-ին Բրյուքսել֊Զավենթեմ օդանավակայանում Սրբազան հորը դիմավերեցին ու բարի գալուստ մաղթեցին Հայրապետական Պատվիրակի Բելգիայի փոխանորդ՝ Տ. Զատիկ Վարդապետ Ավետիքյանը, Բրյուքսելի Սբ. Մարիամ Մագդաղենացի եկեղեցու Ծխական Խորհրդի Հոգաբարձության ատենապետ` Տիար Գրիքոր Պողոսյանը և փոխ֊ատենապետ` Տիար Միքայեյ Յաղբասանը։

     Նույն օրը, Սրբազան Հորը, Զատիկ վարդապետի ընկերակցությամբ, ընթրիք֊հանդիպումով հյուրընկալեց՝ Բելգիայի Թագավորությունում և Եվրոպական Միության մոտ Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ Տիար Թաթուլ Մարգարյանը։ Բարեկամական շատ ջերմ հանդպման ընթացքում Սրբազան Հայրն ու մեծարգո Դեսպանը խորհրդակցեցին ու մտքերի հետաքրքիր փոխանակումներ կատարեցին, այսօր և գալիքում, Հայաստանի Պետության, Հայ Եկեղեցու և Սփյուռքի առջև ծառացած զանազան աշխարհաքաղաքական, դիվանագիտական, սոցիալական խնդիրներին ու մարտահրավերներին դիմակայելու մասին։

 Դեկտեմբերի 8-ին Սրբազան Հայրը խորհրդակցական հանդիպում ունեցավ Բրյուքսելի Ծխական Խորհրդի ատենապետ` Տիար Գրիքոր Պողոսյանի հետ։

  Ապա գումարվեց Հոգաբարձություն վարչական խորհրդի նիստ, որը նախագահեց Հայրապետական Պատվիրակ՝ Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը։ Ժողովի ընթացքին Սրբազան Հայրը ծանոթացավ ներկա անդամներին, Հոգևոր հովիվ Զատիկ Վարդապետին ու բոլոր ժողովականներին փոխանցեց Վեհափառ Հայրապետի ողջույններն ու օրհնությունները։ Հադիպման ընթացքին Սրբազան Հորը ներկայացվեց ծուխի ծնունդն ու անցյալը, ինչպես նաև ներկան ու ապագա անելիք ծրագրերը։

     Հոգաբարձությունը ուշադրությամբ և որդիական խորը հարգանոք ընդունեց, սիրով ողջունեց ու իր անսահման երախտագիտությունը հայտնեց Հայրապետական Պատվիրակին՝ իր թելադրանք֊հորդորների ու համագործակցության ոգու պատրաստակամության համար։

   Նույն երեկոյան, ընթրիքի համար, Սրբազան Հորը հյուրասիրեցին Մայր Աթոռի նվիրյալ և հարազատ զավակներ, Բելգիայի Հայոց համայնքին իրենց գնահատելի նպաստը նվիրաբերած՝ Տեր և Տիկին Համբիկ Իփեքճյանները։ Եղբայրական սիրո սեղանին ներկա էին նաև Բրյուքսել֊Վալոնիա տարածաշրջանի Հռոմեական կաթոլիկ եկեղեցու առաջնորդ` Ժան Արքեպիսկոպոս Կոքռոլսը։ Ընդհանրական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների այս հանդիպումը մի գեղեցիկ առիթ հադիսացավ՝ վերհիշելու երկու եկեղեցիների եղբայրական ջերմ հարաբերություների մասին վկայող իրադարձությունները և հաստատել կամքը՝ մեր ժամանակների հոգևոր մարտահրավերներին դիմակայելու, միասին մտածելու, լուծման ճանապարհներ որոնելու և գտնելու համար։

 Դեկտեմբերի 9-ին, Բրյուքսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցում հադիսավոր Ս. Պատարագը մատուցեց Գերշ.  Տ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը։ Արարողոթյանը հոծ բազմության մեջ նկատելի էին ներկայությունը Հայաստանի Հանրապետության Դիվանագիտական մարմինների, ինչպես նաև Բելգիայի տարբեր քաղաքներում առկա զանազան միությունների ներկայացուցիչների։

  Պատարագիչ Սրբազան Հայրը իր քարոզի մեջ շեշտեց մեր պատմության ընթացքին Հայ Առաքելական եկեղեցու դերի կարևորության մասին, ընգծելով անհրաժեշտությունն ու հրամայականը` եկեղեցի և պետություն համագործակցության. «Եթե մեր կրոնքն ու եկեղեցին պետական են ու՝ ազգային, մեր ազգն ու պետությունն էլ ձևավորվել են նաև հոգևոր ու կրոնական արժեքների հիմանց վրա։ Այո, հավատքով մտածելն ու գործելը՝ գրավականն են մեր հավաքական հաջողությունների»։

 Հավարտ Սուրբ Պատարագի, կատարվեց հոգեհանգստյան աղոթք՝ ի հիշատակ 7 դեկտեմբեր 1988 թ.֊ի, Հայաստանում տեղի ունեցած  երկրաշարժի զոհերի՝ նրանց նահատակության 30 ամյա տարելիցի առիթով։

 Պատարագից հետո Բրյուքսելի Հայ Տան մեջ, Սրբազան Հոր Բարձր նախագահությամբ ու իր օրհնության աղոթքով սկսվեց համայնքային ճաշկերույթը։ Սիրո սեղանների շուրջ ներկա էին Հայաստանի դեսպանը՝ իր աշխատակիցներով, Բրյուքսելի Սբ. Մարիամ Մագդաղենացի, Անթվերպենի Սբ. Գրիգոր Նարեկացի և Լիեժի Սբ. Ներսես Շնորհալի Ծխական Խորհուրդների անդամները, եկեղեցու սարկավագները, դպիրներն ու երգչախումբը, ինչպես նաև համայնքային զանազան կազմակերպությունների ատենապետները և անդամները, քաղաքական, բարեգործական, տիկնանց, ուսանողական և երիտասարդական միությունների ներկայացուցիչները։

   Ճաշկերույթի ընթանցքին Սրբազան Հյուրին ողջունեցին, բարի գալուստ և իր ծառայական գործունեռւթյանց հաջողությունների համար խոսք ասեցին՝ Հոգեշնորհ Տ. Զատիկ Վրդ. Ավետիքյանը, Հոգաբարձության ատենապետ Տիար Գրիքոր Պողոսյանը և Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` Տիար Թաթուլ Մարգարյանը։

   Ճաշկերույթը գեղարվեստական ծրագրով համեմեցին եկեղեցու դպրաց դաս֊երգչախումբը, սակավագները։ Տեր և Տիկին Հրայր և Հասմիկ Կարապետյանները՝ ջութակի և դաշնամուրի ընկերակցությամբ, Կոմիտաս վարդապետի «Կռունկ» և Սեն Սանսի «Դանս մաքաբռ» գործերի հրաշալի մեկնաբանությամբ, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին երկրաշարժի զոհերին։

 Վերջում իր շնորհակալության և օրհնության խոսքը ասեց Տ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը։ Սրաբազանը նախ հորդորեց բոլորին՝ շարունակել հավատարիմ մնալ մեր ազգային և հոգևոր արժեքների պահպանմանը, նրանց զարգացմանը ու գալիք սերունդներին դրանց անաղարտ փոխանցմանը՝ հատկապես սփյուռքում։

Սրբազանը նաև թելադրեց. «Թե հասարակական կյանքում անձերի մտքերի ու համոզումների տարբերություններն ու զանազանությունները, երբեք չպետք է արգելք հանդիսանան, ձեռք ձեռքի տալու, հարգանաց մթնոլորտում միասին մտածելու, մեր ստեղծագործ ու ծառայական կյանքը ապրելու, ապագան լավագունս կերտելու համար։ Տարբերությունը հարստություն է։ Մեր Հայրենիքը, ավելի քան երբեք, պետք ունի մեզանից յուրաքանչյուրին։ Պետք է լծվենք հայրենասիրության և ամուր ու անվտանգ պետության կերտման նվիրական գործի»“։

Վերջում, Սրբազան Հայրը բոլորին մաղթեց հաջողություններ, բարի տարեվերջ, մոտալուտ ամանորի ուրախ դիմավորում և Սուրբ Ծննդյան երջանիկ տոների։

Scroll Up