Հայտնաբերվել է ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը․ օդաչուները մահացել են
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/12/956817.jpg)
ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի վայրը հայտնաբերվել է։ Մարալիկի տադածաշրջանում է, լեռներում։ Մահացած օդաչուներն են փոխգնդապետ Արմեն Բաբայանն ու մայոր Մովսես Մանուկյանը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ:
Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից: