ՀՀ նախագահը շնորհավորել է Աբու Դաբի էմիրության թագաժառանգին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱբուԴաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին՝ երկրի Ազգային տոնի առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։