Հայկական և ֆիննական պոեզիայի երեկո Հելսինկիում

Նոյեմբերի 25-ին Հելսինկիում տեղի է ունեցել մի յուրահատուկ և գեղեցիկ մշակութային միջոցառում՝ «Բացահայտելով ֆիննական և հայկական պոեզիան» խորագրով: Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, ծրագրում ընդգրկված էին Ե. Չարենցի և Վ. Տերյանի բանաստեղծությունները, Ա. Իսահակյանի հեքիաթը,Գ.Դոդոխյանի «Ծիծեռնակ» երգը, որոնք թարգմանվել էին ֆիններեն և հանդիսատեսին ներկայացվեցին ինչպես հայերեն, այնպես էլ ֆիններեն տարբերակով: Ֆինն բանաստեղծներ Էլինա Կարյալայնենի «Ուպպո Արջուկը» և Միքայել Բրյուգգերի «Լույսի բեկորներ» պոեմը ներկայացվեցին ֆիններեն և հայերեն:
Ֆիննական և հայկական պոեզիայի սիրահարների ակումբը հիմնադրվել է 2018 թ-ի գարնանը՝ «Բացահայտելով ֆիննական և հայկական պոեզիան» ծրագրի շրջանակներում: Պոեզիայի և լեզվի նկատմամբ եղած հետաքրքրութունն ու սերն իրենց արտացոլումը գտան խմբի համատեղ աշխատաքում, որի ընթացքում միմյանց ներկայացվեցին հայկական դասական պոեզիան, ինչպես նաև ֆիննական մանկական և ժամանակակից քնարերգությունը:
Հուսով ենք՝ այս փորձնական ծրագիրը շարունակական կլինի և կհանգեցնի նոր՝ ֆինն-հայկական պոեզիայի բացահայտումների:
Ծրագրի կազմակերպիչներն են ՝ Ֆինլանդիա-Հայաստան միությունը, Ումպիհանկի և Քյու թատրոնները: Ծրագիրը իրականցվել է Մոնիհելի ընկերության ֆինանսական աջակցությամբ: