Լիբանանի Հայկազյան համալսարանի և Արցախի ԱԳՆ-ի միջև ստորագրվել է Համագործակցության մասին հուշագիր

Նոյեմբերի 14-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայկազյան համալսարանի (ք. Բեյրութ, Լիբանան) միջև ստորագրվել է Համագործակցության մասին հուշագիր։

Ինչպես հայտնում են ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱԳՆ անունից հուշագիրը ստորագրել է ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, իսկ Հայկազյան համալսարանի անունից՝ համալսարանի նախագահ Փոլ Հայտոսթյանը։

Հուշագրի շրջանակներում կողմերը պայմանավորվել են, մասնավորապես, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու Լիբանանի Հայկազյան համալսարանում ԱԳՆ աշխատակիցների վերապատրաստումը՝ նպաստելու Արցախի դիվանագետների մասնագիտական հմտությունների զարգացմանը։

Scroll Up