Վահագն Աթաբեկյանը նշանակվել է Լիբանանում ՀՀ դեսպան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սամվել Մկրտչյանին Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Վահագն Աթաբեկյանը: