Իրաքահայ Վահիկ Քամալ Սարանյանը՝ Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանի պատգամավոր

Վերջերս Իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Հայերը, որպես ազգային փոքրամասնություն, իրավունք ունեն խորհրդարանում ունենալ մեկ պատգամավոր: Ընտրություններին մասնակցել է 6 հայ թեկնածու՝ Վահիկ Քամալ Սարանյանը, Էդգար Հակոբը, Մուրադ Մարտիրոս Վարդանը, Արամ Բուզուն, Նուբար Սիփանը, Երվանդ Ամենյանը:

Քվեարկության արդյունքներով Վահիկ Քամալ Սարանյանն ընտրվել է Քուրդիստանի խորհրդարանի պատգամավոր:

Վահիկ Քամալ Սարանյանը «Հայերն այսօր»-ի հետ զրույցում հայտնեց, որ նոր է մուտք գործել քաղաքական ասպարեզ և իր աշխատանքների ընթացքում գործակցելու է Քուրդիստանի Զախո, Դհոք, Ավզրուկ և Էրբիլ քաղաքների հայկական եկեղեցիների թաղական խորհուրդների հետ:

Պատգամավորը նաև նշեց, որ առայժմ աշխատում է Զախոյի կրթական գերատեսչությունում, որտեղ դեռ աշխատանքային որոշ պարտականություններ ունի: 3-6 ամսվա ընթացքում կավարտի այդ աշխատանքը, որից հետո միայն հնարավոր կլինի հետևել Քուրդիստանի հայերին վերաբերող ծրագրերին:

Վահիկ Քամալ Սարանյանը ծնվել է 1971 թվականին Իրաքի Զախո քաղաքում: Նախնական և միջնակարգ ուսումը ստացել է Զախոյում: 1994 թվականին ավարտել է Բաղդադի համալսարանի Կրթության ֆակուլտետը:

2004 թվականին նշանակվել է Զախոյի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, 2005 թվականին ստանձնել է Զախոյի կրթական գերատեսչության հաշվապահի, այնուհետև նույն կառույցի տնօրենի պաշտոնը:

Ամուսնացած է, ունի 4 զավակ:

Scroll Up