Մարմնամարզության Հայաստանի թիմը Դոհայում կմասնակցի աշխարհի առաջնությանը

Մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմասնակցի Դոհայում աշխարհի առաջնությանը:

Թիմը Դոհա կմեկնի հետևյալ կազմով` Արթուր Դավթյանը եւ Վիգեն Խաչատրյանը հանդես կգան բազմամարտում, իսկ Հարություն Մերդինյանը, Արթուր Թովմասյանը եւ Վահագն Դավթյանը` առանձին գործիքների վրա: Հայաստանի թիմը կմասնակցի թիմային պայքարին, որտեղ ընդգրկվելով 24 թիմերի շարքում, իրավունք կստանա մասնակցելու 2019 թվականի աշխարհի առաջնությանը, որը վարկանիշային է 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար:
Աշխարհի այս տարվա առաջնությունն անցկացվում է Դոհայում և կմեկնարկի հոկտեմբերի 25-ի:
Scroll Up