«Հայերը մեծ հարգանք են վայելում Օդեսայում». Էդիկ Խաչատրյան

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի օրերին Հայաստանում էր գտնվում Օդեսայից ժամանած մեծ պատվիրակություն, որի կազմում էին հայ համայնքի ներկայացուցիչներ և ուկրաինացի լրագրողներ: Այցը Հայաստան հնարավոր էր դարձել «Վեսելկա» կոնցեռնի նախագահ, «Ծիածան» բարեգորական հիմնադրամի նախագահ Էդիկ Խաչատրյանի ֆինանսական աջակցության շնորհիվ, որը և գլխավորում էր պատվիրակությունը:
Է. Խաչատրյանը Ուկրաինայի հայ համայնքի նշանակալի դեմքերից մեկն է, ժամանակին նաև եղել է Օդեսայի քաղաքային խորհրդի անդամ: Ներկայումս հանդիսանում է քաղաքի համար մեկ շուկայի սեփանակատերը: Նա մեծ սիրով համաձայնվեց պատասխանել մեր հարցերին:
– Ի՞նչ նպատակով էր Օդեսայի պատ
– Իմ հիմնական նպատակն էր Օդեսայից և Կիևից բերել լրագրողներ, որպեսզի տեսնեն՝ ինչպես է ընթանում մեր մոտ բարեփոխումները: Ուկրաինայում, ավաղ, փոփոխությունները հապաղում են: Մենք ուզում ենք, որ մեր Թավշյա հեղափոխության փորձն ավելի մեծ արձագանք ստանա Ուկրաինայում, միգուցե այնտեղ ապրող ժողովուրդն իրեն ավելի ակտիվ դրսևորի:
Երկրորդ նպատակն էր, որպեսզի ուկրաինացի լրագրողները ծանոթանան, նկարահանեն և ցույց տան ուկրաինացի հանրությանը մեր հանգստի գոտիները, տեղեկանան, որ Հայաստանում էլ կան հանգստանալու լավ վայրեր, և մենք ունենք մեծ ներուժ՝ տուրիզմը զարգացնելու: Հյուրերն այցելեցին Նորավանք, Տաթև, Ջերմուկը և Սևանա լիճ:
– Թավշյա հեղափոխությունից հետո
– Իհարկե, կա: Ես սպասում եմ հարկային օրենսգրքի հստակեցմանը: Եթե ներդրումների համար պայմանները բարենպաստ լինեն, ապա, իմ կարծիքով, ո´ չ միայն ես, այլ նաև ուրիշ շատ հայեր կուզենան բիզնես հիմնել իրենց հայրենիքում:
– Ձեր կարծիքով, Հայաստանի ո՞ր ոլորտն է ավելի
– Ինձ համար ամենահետաքրքիրը՝ տուրիզմն է: Եթե նոր տեխնոլոգիաների ոլորտում էլ հետաքրքիր նախագծեր լինեն, պատրաստ եմ դրանք էլ քննարկել: Ամեն ինչ կախված է պետության դիրքորոշումից, կայուն իրավիճակից, հարկային դաշտի նորմալ պայմաններից: Պետք է Հայատանում ավելի գայթակղիչ պայմաններ լինեն ներդրումների համար, ավելի գրավիչ լինեն, քան օֆշորային գոտիներում, որպեսզի գործարարները ցանկանան ներդրումներ անել, փող աշխատել, իսկ ժողովրդի համար աշխատատեղեր ստեղծել:
Այս հարցի մասին կառավարությունը պետք է մտածի և առաջնահերթություն տա տեղական հումքին: Այսինքն, գործարանները և ֆաբրիկաները ինչ-որ արտադրելու են, առաջին հերթին օգտագործեն տեղական հումքը: Սա ավելի ճիշտ կլինի, քանի որ ինքնարժեքն ավելի էժան, իսկ արտահանելու համար ավելի հարմար կլինի:
– Դուք հասցրե՞լ եք հանդիպել կա
– Այս օրերին նրանք շատ զբաղված են, բայց ես Հայաստանի հետ մշտական կապ ունեմ, կարելի է ասել, ձեռքս պահում եմ զարկերակի վրա, այնպես որ՝ հետևում եմ իրավիճակին
– Ինչքա՞ն հայեր կան Օդեսայում:
– Մոտ քառասուն հազար, միգուցե և ավելին: Նոր ժամանածներ էլ կան, որոնց հետ նոր-նոր ենք ծանոթանում: Իմ դիտարկմամբ հայերի թիվն անտեղ ավելանում է:
Կարելի է նշել նաև, որ հայերը մեծ հարգանք են վայելում Օդեսայում, հաշվի են առնում մեր կարծիքը: Իհարկե, լավ կլիներ, որ հայերն իրենց հայրենիքում ապրեին և շենացնեին իրենք երկիրը, սակայն հաճախ կյանքի պայմաններն այլ բան են թելադրում: Կուզենայի ավելացնել նաև, որ Օդեսայի հայերի գերակշռող մեծամասնությունը դրական ընդունեց Թավշյա հեղափոխության մասին լուրը և մեծ հույսեր ունեն այստեղ կյանքի բարելավման վերաբերյալ:
– Ի՞նչ կյանքով է ապրում Օդեսայ
– Համայնքում հայկական եկեղեցուն կից գործող Մշակութային կենտրոնում կիրակնօրյա դպրոց ունենք, որտեղ երեխաների համար բացի հայոց լեզու և հայ ժողովրդի պատմություն դասավանդելուց, անցկացվում է նաև կար ու ձևի ուսուցում: Տղաներն էլ սովորում են այլ մասնագիտություններ: Կարելի է ասել՝ կենտրոնը հայ համայնքի հիմնական հավաքատեղին է, որտեղ երբեմն տեղի են ունենում նաև մրցումներ: Ի դեպ, վերջերս էլ Օդեսայի հայ համայնքի ղեկավար Սամվել Տիգրանյանին շնորհվել է Օդեսա քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումը:
Տիգրան Հովհաննիսյան