Ուժգորոդում (Ուկրաինա) հայկական կիրակնօրյա դպրոց է բացվել

Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքի հանրակրթական դպրոցներից մեկում հոկտեմբերի 14-ին իր աշխատանքներն է սկսել սկսնակ դասարանների համար հայոց լեզվի ու գրականության ուսուցման դասարանը: Մայրենի լեզու սովորել արդեն սկսել են ավելի քան 20 աշակերտ: Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:

Դպրոցի բացման արարողությանը ներկաներին ողջույնի խոսքով դիմել է Անդրկարպատների շրջանի «Արարատ» հայ համայնքի պատվավոր նախագահ Սերգեյ Նիկողոսյանը:

«Հայերենի ուսուցման համար դպրոցի բացումը մեզ համար առաջնահերթ խնդիր է եղել, որը մենք հաջողությամբ կյանքի ենք կոչել: Մայրենի լեզվի իմացությունը կարևորագույն գործոններից է սփյուռքում ազգային ինքնության ու մշակութային ժառանգության պահպանման համար», – ասել է Ուկրաինայի հայերի «Արարատ» միության գործող ղեկավար Կարեն Ենոքյանը:

Ըստ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի՝ կրթության հարցերը միշտ կազմակերպության ուշադրության կենտրոնում են:

Scroll Up