Գյուլերին ամբողջ աշխարհում իրավամբ համարեցին լուսանկարչության կնքահայր. Մխիթար Հայրապետյան

Կյանքից հեռացել է աշխարհահռչակ ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերը:

Թուրքիայում, ապա ամբողջ աշխարհում նրան իրավամբ համարեցին լուսանկարչության կնքահայր, ֆոտոռեպորտաժի ու դիմանկարի ժանրի անկրկնելի վարպետ, կես դարից ավելի նայեցին նրա նկարներին ու պարզապես ասացին՝ Գյուլերը կենդանի լեգենդ է:

Պատմում են, որ Հայաստան վերջին այցի ժամանակ գիշերվա մի ուշ ժամի խնդրել է իրեն Ծիծեռնակաբերդ տանել, գնացել է, քայլել դեպի բարձունքը, հուզվել է, արտասվել:

Ահա այսպիսին է եղել մեծ հայը՝ իր Պոլսի տարեգիրն ու ամենատես հայկական աչքը, որը միշտ անթարթ նայելու է աշխարհի բազմերանգ քաղաքի ամենատաք գույներին:

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյան

Scroll Up