Կբացվի «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը

Հոկտեմբերի 16-ին, ժամը` 10:00-ին, Հյուսիսային պողոտայում սփյուռքի նախարարության, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի, ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կբացվի «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը: Այն այս անգամ նվիրված է լինելու Երևանի 2800-ամյակին:
Ցուցահանդես-տոնավաճառի շրջանակներում 50-ից ավելի սիրիահայեր կներկայացնեն ձեռքի աշխատանքներ ու զարդեր, քաղցրավենիք ու արևելքի համային բազմերանգությամբ ֆալաֆել:
Հոկտեմբերի 16-ին տոնավաճառի շրջանակներում հանդես կգան սիրիահայ երաժիշտների «Նուռ» բենդը, հոկտեմբերի 17-ին՝ սիրիահայ DJ Շանթը: