Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի Եռաբլուր զինվորական պանթեոնում

Արցախյան պատերազմի մասնակից-ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը (առավել հայտնի է Միայնակ Գայլ անունով) կհուղարկավորվի Եռաբլուր զինվորական պանթեոնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց  ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Արայիկ Խանդոյանը մահացել է  հոկտեմբերի 10-ին:

Արայիկ Խանդոյանի կերպարը Արցախյան ազատամարտիհայտնի խորհրդանիշներից է։ 17 տարեկան հասակում Արցախյան շարժման սկզբնական շրջանում Ծաղկահովիտգյուղի մոտակայքում տեղակայված ԽՍՀՄ ԶՈՒ ռազմաբազայից զենք և զինամթերք էր հայթայթում հայկական կամավորական ջոկատներին տրամադրելու նպատակով։

1989 թ.-ին զորակոչվում է ԽՍՀՄ ԶՈՒ, սակայն 1990 թ.-ին արձակուրդ է վերցնում և այլևս չի վերադառնում։ Այստեղից մեկնում է Արցախ և միանում հայկական կամավորական ջոկատներին։

1994թ.-ի հրադադարից հետո իր երկու եղբայրների հետ միասին ծառայությունը շարունակում է ՀՀ ԶՈՒ-ում։

Scroll Up