Մահացել է Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը»

Կյանքից հեռացել է Արայիկ Խանդոյանը։ Նրա մահվան մասին լուրը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տարածել է «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության անդամ Վարուժան Ավետիսյանը։ Արայիկ Խանդոյանը 47 տարեկան էր։

Արայիկ Խանդոյանի` հասարակությանն ավելի հայտնի «Միայնակ գայլ»-ի կերպարը Արցախյան ազատամարտի հայտնի խորհրդանիշներից է։ 17 տարեկան հասակում` Արցախյան շարժման սկզբնական շրջանում Ծաղկահովիտ գյուղի մոտակայքում տեղակայված ԽՍՀՄ ԶՈւ ռազմաբազայից զենք և զինամթերք էր հայթայթում` հայկական կամավորական ջոկատներին տրամադրելու նպատակով։

1989 թ.-ին զորակոչվում է ԽՍՀՄ ԶՈՒ, սակայն 1990 թ.-ին արձակուրդ է վերցնում և այլևս չի վերադառնում։ Այստեղից մեկնում է Արցախ և միանում հայկական կամավորական ջոկատներին։ 1994թ.-ի հրադադարից հետո իր երկու եղբայրների հետ միասին ծառայությունը շարունակում է ՀՀ ԶՈՒ-ում։

Արայիկ Խանդոյանը 5 երեխաների հայր է։

Scroll Up