Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Շառլ Ազնավուրի հոգեհանգստի կարգին

Հոկտեմբերի 6-ին Փարիզի հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ Առաջնորդանիստ եկեղեցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի կարգին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ:

Այս եկեղեցում է մկրտվել և պսակադրվել Շառլ Ազնավուրը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:

Scroll Up