Ֆրանսիան հարգանքի տուրք է մատուցում Շառլ Ազնավուրին. ՈՒՂԻՂ

Փարիզի Հաշմանդամների տանը, որտեղ գտնվում են Նապոլեոն Բոնապարտի և այլ նշանավոր ֆրանսիացի ռազմական գործիչների դամբարանները, ազգային հարգանքի տուրք  է մատուցվում՝ ի պատիվ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի: Ներկա են բազմաթիվ բարձրաստիճան այրեր: Արարողության ընթացքում նախատեսված է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթը:

Ազնավուրը առաջին երաժիշտն է, ում պատվին տեղի է ունենում Ազգային հարգանքի տուրքի արարողություն:

Արարողությանը մասնակցում են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարքը:

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում:

Scroll Up