Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսարանի հովանավորությամբ, Ֆրեզնոյի բժշկական առաքելության մասնագետները հոկտեմբերի 8-12-ը, ժամը 10:00-ից Ստեփանակերտում կիրականացնեն քաղաքացիների անվճար խորհրդատվություններ, հետազոտություններ և անհրաժեշտության դեպքում նաև վիրահատական միջամտություններ. դրանք կլինեն նաև լապարոսկոպիկ եղանակով:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից:
Ֆրեզնոյից ժամանած դիմածնոտային վիրաբույժի, քիթ-կոկորդ-ականջաբանի և թերապևտի կողմից հետազոտությունները կիրականացվեն ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, մանկաբարձ-գինեկոլոգի կողմից՝ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում, մանկական ուռոլոգի և ատամնաբույժի կողմից` «Արևիկ» մանկական բուժմիավորում, վիրաբույժ ուռուցքաբանի կողմից «Ուռուցքաբանական դիսպանսեր»-ում:
Լրացուցիչ տեղեկությունների համար ցանկացողները կարող են զանգահարել ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» (047) 94-32-27, «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» (047) 94-38-86, «Արևիկ» մանկական բուժմիավորում (047) 94-34-91 և «Ուռուցքաբանական դիսպանսեր» ՓԲԸ (047) 94-52-18 հեռախոսահամարներով: