Նիկոլ Փաշինյանը Փարիզում կմասնակցի Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին: Այս մասին վարչապետ Փաշինյանը տեղեկացրեց «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում:

«Հինգշաբթի երեկոյան կմեկնեմ Ֆրանսիայի մայրաքաղաք՝ մասնակցելու Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին և, ամենայն հավանականությամբ, կվերադառնամ շաբաթ օրը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Նիկոլ Փաշինյանը:

Scroll Up