Իրանահայ լրագրողուհին Իրանի լավագույն լրագրողների շարքում է

Սեպտեմբերի 25-ին Իրանի Իսլամական Հանրապետության ռադիոհեռուստատեսության կազմակերպության արտասահմանյան թողարկումների տնօրինության կողմից նախաձեռնվել էր յուրահատուկ միջոցառում՝ կազմակերպության տարածքում գտնվող «Համայեշ» կենտրոնում, որի ընթացքում գնահատանքի արժանացան ռադիոհեռուստատեսության արտասահմանյան հեռուստատեսային և ռադիոհաղորդումների մի քանի լրագրողներ: «Հայերն այսօր»-ը, հղում կատարելով «Ալիք» օրաթերթին, հայտնում է, որ միջոցառումը կազմակերպվել էր ռադիոհեռուստատեսության արտասահմանյան թողարկումների բաժնի լրագրող Մայա Նասերի նահատակվելու առաջին տարելիցի առիթով:
Մեծարվող լրագրողներից էր «Ալիք» օրաթերթի և Իրանի Իսլամական Հանրապետության արտասահմանյան թողարկումների հայերեն ռադիոժամի լրագրող Կարինե Դավթյանը, ով ավելի քան երկու տասնամյակ է ինչ համագործակցում է ռադիոհեռուստատեսության հայերեն ռադիոժամի հետ:
Գնահատվող լրագրողների գնահատագրերը հանձնում էին Իրանի ռադիոհեռուստատեսության գլխավոր տնօրեն Աբդոլալի Ալի Ասգարիի, Արտասահմանյան թողարկումների տնօրեն Փեյման Ջեբելիի և Իրանում Պաղեստինի դեսպան Սալահ Զավզավիի կողմից: