Մխիթար Հայրապետյանը Եգիպտոսի DMC առաջատար հեռուստաալիքի հյուրն է եղել

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 24-ին պաշտոնական այցով ժամանել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում: Կահիրե հասնելուն պես՝ նախարար Մխիթար Հայրապետյանը Եգիպտոսի ներգաղթի և եգիպտացի արտագաղթածների նախարար Նաբիլա Մաքրամի հետ հարցազրույց է տվեցլ Եգիպտոսի DMC առաջատար հեռուստաալիքի հանրահայտ լրագրող Ուսամա Քամելին:
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, հարցազրույցի ընթացքում շոշափած թեմաները վերաբերել են հայկական ու եգիպտական սփյուռքերին, Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, Հայոց ցեղասպանությանը և մի շարք այլ հարցերին:
Հավելենք, որ այցի շրջանակներում այսօր՝ սեպտեմբերի 25-ին, սփյուռքի նախարարը կհանդիպի Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլիի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: