Տոնախմբություն Բելգիայում՝ նվիրված Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակին

Սեպտեմբերի 23-ին Բելգիայի Կորտրեյկ քաղաքի «Նարեկ» մշակութային միությունը Կորտրեյկի Jozef Vandaeleplein հրապարակում կազմակերպում է «Բարեկամության փառատոն» տոնախմբությունը, որը նվիրված է Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակին:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են «Նարեկ» մշակութային միությունից, միջոցառման ընթացքում լինելու է ավանդական ուտեստների համտես, ժողովրդական երգերի ու երաժշտության ունկնդրում:

Scroll Up