ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ղեկավարությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Նյու Յորքում գործող հայկական «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ղեկավարությանը: Այս մասին հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Հյուրերը Հանրապետության նախագահին ներկայացրել են հայրենիքում կազմակերպության գործունեությունը, մասնավորապես դպրոցաշինական եւ սահմանամերձ գյուղերի խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը:

Կարեւորելով նրանց հայրենանվեր ձեռնարկները՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ պատրաստ է աջակցել բոլոր այն ծրագրերին ու ջանքերին, որոնք ուղղված են երկրի ապագային:

Scroll Up