Արգենտինայի Կորդովա քաղաքի փողոցների ցուցանակները հայերեն են թարգմանվել
Արգենտինայի մեծությամբ երկրորդ՝ Կորդովա քաղաքի քաղաքապետարանը որոշել է, որ հայկական անվանումներով փողոցների ցուցանակները երկլեզու պետք է լինեն՝ իսպաներեն և հայերեն: Կորդովայի հրապարակներից մեկը կոչվում է Հայաստանի Հանրապետության, կան նաև Արմենիա, Զորավար Անդրանիկ փողոցներ։
Նախաձեռնության հեղինակը Կորդովայի քաղաքային խորհրդի հայազգի անդամ Լուկաս Բալյանն է: Այդ մասին ասվում է Կորդովայի հայ համայնքի ֆեյսբուքյան էջում:
Նախաձեռնությունը նվիրված է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին:
Նշվում է, որ Արգենտինայի մեծությամբ երկրորդ քաղաքի հայ համայնքի անդամները երկլեզու ցուցանակների տեղադրման կապակցությամբ շնորհակալական նամակ են հղել Կորդովայի քաղաքապետ Ռամոն Խավիեր Մեստրեին: