Արցախի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը 20 տարեկան է

Սեպտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը մասնակցել է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը: Հրավիրվածների շարքում էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, բարոնուհի Քերոլայն Քոքսը, նախարարներ ու պետական պաշտոնյաներ: Այս մասին հայտնում է aparaj.am:
Վերականգնողական կենտրոնի գործադիր տնօրեն Վարդան Թադևոսյանը իր ելույթում նշել է, որ բուժհիմնարկի ստեղծման պատմությունը կապված է բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ:
Քերոլայն Քոքսը բարձր գնահատելով կենտրոնում կատարվող աշխատանքները և հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ Վարդան Թադևոսյանին է հանձնել պատվո հուշագիր:
20-ամյա հոբելյանի առթիվ ԱՀ առողջապահության նախարարի պատվոգրերով պարգևատրվել են կենտրոնի մի շարք բուժաշխատողներ: