Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն Ասիայի լավագույն թանգարաններից մեկն է՝ ըստ TripAdvisor-ի

Զբոսաշրջիկների շրջանում տարածված ուղեցույց հանդիսացող ամերիկյան TripAdvisor պորտալն Ասիայի լավագույն 25 թանգարանների ցանկում (Asia’s top 25 travellers’ choice list) ընդգրկել է նաև Երևանում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, tert.am-ի փոխանցմամբ, գրում է dailyexcelsior.com-ը։ Այն հայտնվել է ցուցակի 9-րդ հորիզոնականում։

Վարկանիշի առաջատարներն են դարձել Վիետնամի Հոշիմին քաղաքում պատերազմի զոհերին նվիրված թանգարանը, Կամբոջայի ցեղասպանության զոհերին նվիրված «Տուոլսլենգ» թանգարանը, որը գտնվում է Պնոմպեն քաղաքում, և Չինաստանում տերակոտե զինվորների ու նրանց ձիերի թանգարանը։

Ցանկում տեղ են գտել նաև Հնդկաստանում, Թայվանում և Սինգապուրում գտնվող մի շարք թանգարաններ։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը բացվել է 1995 թվականին՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում։

Scroll Up