Մյունխենի «Անուշ» հայկական կենտրոնի նվերը Ջավախքի առաջին դասարանցիներին

Գերմանիայի Մյունխեն քաղաքի հայ-գերմանական «Անուշ» պարի և մշակույթի կենտրոնը հանդես է գալիս «Մանկության մոլորակ» նախաձեռնությամբ: «Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, բարեգործական ծրագրի շրջանակներում նախատեսվում է սկզբնական փուլում նվերներ տրամադրել Ջավախքի Կարծախ, Խանդո, Սուլդա, Ղադո, Կորխ, Թոթխամ, Բալխո, Օրջա, Արագովա, Բալխո և Կուլիկամ գյուղերի առաջին դասարանցիներին:
Հավելենք, որ «Անուշ» պարի և մշակույթի կենտրոնը բացվել է 2018 թվականի մարտի 8-ին: Նպատակը Մյունխենում ապրող հայերի, հատկապես՝ երիտասարդների համար հայապահպանության, ազգային նկարագրի և ավանդույթների պահպանման, հայեցի կրթության և գեղագիտական դաստիարակության կազմակերպումն ապահովելն է: Կենտրոնի տնօրենը Մյունխենի «Անուշ» պարախմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Անուշ Չախալյանն է: