Մամուլի ասուլիս՝ նվիրված Համազգայինի 90-ամյակի հոբելյանական հանդիսությանը

Սեպտեմբերի 7-ին, ժամը՝ 14։00-ին, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Համազգային հայ կրթական և մշակութային միության հիմնադրման 90-ամյակի հոբելյանական հանդիսությանը նվիրված մամլո ասուլիսը։

Բանախոսներն են՝ Համազգային հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը, Համազգային հայ կրթական և մշակութային միության հիմնադրամի նախագահ Սպարտակ Ղարաբաղցյանը և Համազգայինի 90-ամյակի հոբելյանական հանդիսության գեղարվեստական հայտագրի բեմադրիչ Վարդան Մկրտչյանը։

Scroll Up