Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի TUMO-ի նման կենտրոն բացվի նաեւ Գերմանիայում. Գերմանիայի պետական նախարար

Գերմանիայի թվային տեխնոլոգիաների պետական նախարար Դորոտեա Բերը հայտարարել է, որպեսզի հայկական TUMO-ի նման կենտրոն բացվի նաեւ Գերմանիայում: Այս մասին ասվում է Reuters գործակալության հոդվածում, որը նվիրված է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցին երեւանյան TUMO կենտրոն:

Հոդվածում նշվում է, որ Գերմանիայում նորարար տեխնոլոգիաների ուսուցումը այդքան էլ բարձր մակարդակի վրա չէ: Երեխաների համար առանձին նախաձեռնություններ կան, բայց TUMO-ի նման լայնածավալ նախագիծ  չկա:

Նախարարի խոսքով՝ շատ գերմանացի երեխաներ տանը համակարգիչ ունեն, սակայն դա բավարար չէ: Բացի այդ, ուսուցման նոր մեթոդն օգնում է հաղթահարել կարծրատիպերը: Այդպես, օրինակ, TUMO-ի կենտրոնում շատ աղջիկ աշակերտներ կան:

«Նման նախաձեռնությունները կարեւոր են, քանի որ 6-10 տարեկան երեխաները խանդավառությամբ են վերաբերվում տեխնոլոգիաների հետ կապված ամեն ինչին եւ նրանց հեշտ է ծանոթացնել ՏՏ-ի եւ ծրագրավորման հետ: Այս տարիքում տղաների եւ աղջիկների հետաքրքրությունների տարբերությունը այդքան էլ մեծ չէ, եւ կարելի է ավելի շատ աղջիկներ ներգրավել ծրագրավորման ոլորտ»,- news.am-ի փոխանցմամբ, ասել է Բերը Reuters-ին տված հարցազրույցում:

Scroll Up