Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արցախ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/08/Pashinian_Artsakh_82618-730x395.jpg)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 25-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Նախագահ Բակո Սահակյանը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 26-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունում քննարկել են պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացման, Արցախի եւ Հայաստանի ռազմական փոխգործակցության եւ սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը:
Նույն օրը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է ՊԲ շտաբ: Տեղի ունեցած հանդիպման ընթացքում Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ներկայացրել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությունն ու բանակաշինության ոլորտում իրականացվող գործընթացների համալիրը: