Կկայանա վանեցի հայերի ավանդական տարազների լուսանկարների ցուցահանդեսը
ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ օգոստոսի 23-ին, ժամը՝ 12:00-ին, «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի ցուցասրահում (հասցե՝ Խանջյան 50) կկայանա «Ավանդ՝ Աղթամարի» խորագրով վանեցի հայերի ավանդական տարազների լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությունը:
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, տարազների հեղինակը պոլսահայ արվեստաբան Ժուլիա Մութլուն է, լուսանկարիչը՝ բնիկ վանեցի, ավանդական ժողովրդական մշակույթների մասնագետ, լուսանկարիչ Այթաչ Արազ Սելչուկը:
Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 26-ը:
Մուտքն ազատ է: