Պոլտավայից հայ մարզիկը դարձել է ձյուդոյի Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր

Մինսկում կայացած Ձյուդոյի Եվրոպայի գավաթի առաջնությունում Պոլտավայի հայ երիտասարդական կազմակերպության ակտիվիստ Կարո Մարանդյանը դարձավ բրոնզե մեդալակիր` մինչև 66կգ քաշային կարգում։ Երկու հաղթական մենամարտից հետո, մարզիկը զիջեց ձյուդոիստ Արամ Գրիգորյանին, ով ներկայացնում էր Ռուսաստանը։

Ինչպես հաղորդում է AnalitikaUA.net կայքը, 3-րդ տեղի համար պայքարում Կարոն հաղթեց Թուրքիայի և Ռուսաստանի մարզիկներին։

Ընթացիկ մրցաշրջանում սա Կարո Մարանդյանի արդեն 3-րդ միջազգային մրցանակն է։ Նախկինում նա դարձել է բրոնզե մեդալակիր նաև Սոֆիայում կայացած Եվրոպայի բաց մրցաշարում և Դուբրովնիկում կայացած ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությանը։

Ինչպես հայտնի է, մարզաշխարհին և մարզիկներին աջակցելը Ուկրաինայի հայերի միության առաջնահերթություններից է: Մարզական տարբեր միջոցառումների ընթացքում տրվում են մրցանակներ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի կողմից։

 

Scroll Up