Վաքըֆլը գյուղում տեղի հայերը նշել են Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը

Պաշտոնապես Թուրքիայի «միակ հայկական գյուղը» համարվող Վաքըֆլըում տեղի հայերը նշել են Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկը եղող Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը: Կրոնական արարաողության ժամանակ շարականներ և աղոթքներ են հնչել, իսկ արարողությունից հետո կատարվել է խաղողի օրհնության կարգ: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները:
Աղբյուրի համաձայն` Վաքըֆլըի հայկական եկեղեցում մատուցված պատարագին բազմաթիվ քրիստոնյա հայեր են մասնակցել Ստամբուլից, Անկարայից, Սամանդաղից, Անթաքիայից և Իսքենդերունից: Մասնակիցներին հյուրասիրել են նաև հայկական ավանդական հարիսայիով:
Տոնակատարությանը մասնակցել է նաև Կ.Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, իսկ պատարագը մատուցվել է Հաթայ նահանգի Հայ առաքելական եկեղեցու հոգևորական Ավետիս Թաբաշյանի ձեռամբ, ով ներկաներին բացատրել է տոնի խորհուրդը: