Միասնությունը թույլ է տալիս հաջողության հասնել ցանկացած ոլորտում. Մաուկ Դեպոյան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/08/Depoyan.jpg)
Հայտնի հասարակական գործիչ, ռեժիսոր, ուկրաինական առաջին 3D անիմացիոն «Նիկիտա Կոժեմյակա» ֆիլմի հեղինակ Մանուկ Դեպոյանն իր մեկնաբանություններում անդրադարձել է Ուկրաինայի հայերի միության (ՈՒՀՄ) գործունեությանը։
«Իմ կարծիքով, հայերի միության կարևորագույն գործառույթներից մեկը՝ Ուկրաինայում կամ մեկ այլ տեղ, պետք է լինի հայերի միավորումը։ Եվ շատ հաճելի է, որ մեր երկրում գործում է նմանատիպ միություն։ Ի վերջո, մեր միասնությունը թույլ է տալիս հաջողության հասնել ցանկացած ոլորտի գործունեության մեջ:
Բացի նրանից, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ՈՒՀՄ-ին հաջողվել է համախմբել տարածաշրջանի բոլոր համայնքները, կարևոր է նաև, որ միությունը գտնում է համագործակցության եզրեր հաջողության հասած հայերի հետ։ Այդ նախագծերից մեկը «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական պլատֆորմն է, որը գործում է Միության պատմամշակութային կոմիտեի ներքո։ Կազմակերպված միջոցառումների ժամանակ հավաքվում են Ուկրաինայի նշանավոր հայ գործիչները:
Անխոս, կարևոր են նաև բարեգործական, կրթական եւ բոլոր այլ միջոցառումները, որոնք ուղղված են մարդկանց մշակութային մակարդակի բարձրացմանը, հայկական ավանդույթների և մշակույթի հանրայնացմանը և պահպանմանը։
Ոգևորող է նաև, որ Միությունը ֆինանսակաան աջակցություն է ցուցաբերում տաղանդավոր հայ երիտասարդներին իրենց նախագծերն իրագործելու համար։ Դա կարող է լինել յուրաքանչյուր ոլորտում՝ գիտության, սպորտի, արվեստի կամ մշակույթի,- ասել է հայտնի ռեժիսորը։