Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան այցելող օտարերկրացիների թիվն աճել է

Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանն ունեցել է 8581 այցելու. նրանցից 2861-ն արտերկրից են:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Մելանյա Բալայանը՝   նշելով, որ    նախորդ  տարվա  նույն   ժամանակահատվածում   թանգարան  են  այցելել  9639   հոգի, որոնցից 1786-ն  են   եղել  օտարերկրյա  քաղաքացիներ:
Տնօրենի  խոսքով՝  թանգարան   այցելող  օտարերկրյա   քաղաքացիները  հիմնականում  ԱՄՆ-ից  են, Ռուսաստանի  Դաշնությունից, Նիդերլանդներից, Չինաստանից  և   այլ  երկրներից:
Խոսելով  այն  մասին, թե  այցելուներին  հիմնականում  ինչն  է  հետաքրքրում    Արցախում, նա  ասել  է. «Թանգարան   այցելող    օտարերկրյա     քաղաքացիները  հիմնականում    հետաքրքրվում    են  Արցախի    պատմությամբ: Նրանք   այցելում     են   նաև  Արցախի   պատմամշակութային  վայրեր: Մի  մասն  էլ, նախապես   տեղեկացված  լինելով    Արցախի  մասին, պարզապես  ցանկանում   են  լինել   այստեղ»:
Scroll Up