Թեհրանի Հայոց ազգային «Մարիամյան» դպրոցը կունենա միջնակարգ Բ օղակ

Թեհրանի Հայոց թեմի Կրթական խորհրդի ջանքերի շնորհիվ Հայոց ազգային «Մարիամյան» դպրոցն այսուհետ կունենա միջնակարգ Բ օղակ:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով Կրթական խորհրդին, հայտնում է, որ հայ աշակերտների հոսքը պարսկական դպրոցներ կանխելու նպատակով և անսալով ծնողների դիմումներին` Կրթական խորհուրդը որոշել է «Մարիամյան» դպրոցում կազմել միջնակարգ Բ օղակ: Որոշումը հաստատվել է Պատգամավորական ժողովի կողմից: Արդեն ընթացքի մեջ է սույն աշխատանքը և «Մարիամյան» դպրոցը սպասում է աշակերտների արձանագրությանը:

Աշխատանքի ընթացքում առաջացած խոչընդոտները հաղթահարելու ուղղությամբ իրենց անվերապահ աջակցությունն են ցուցաբերել Թեմական խորհուրդը և Իրանի Իսլամական խորհրդարանում Հյուսիսային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանը:

Scroll Up